«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Դուք ասացիք

Դուք ասացիք
27.03.2018 | 00:25

Հաշված օրեր հետո Հայաստանը կդառնա պառլամենտական երկիր՝ թևակոխելով քաղաքական նոր փուլ: Այս պահին ամենաթեժ քննարկվող հարցը նոր կառավարության ձևավորումն է, բնականաբար, կառավարության անդամները մտահոգված են, թե ով կմնա իր պաշտոնում, ով հրաժեշտ կտա պորտֆելին: Չնայած նախարարների ներկայիս կաբինետը արտաքուստ պահպանում է հանգստություն, այնուհանդերձ, կա ներքին լարվածություն: Շատերը ներքին համոզմունք ունեն, որ կառավարությունը գլխավորելու է Սերժ Սարգսյանը, և անգամ այս դասավորվածության դեպքում, միևնույն է, լարվածությունը չի թուլանում:
«Դուք վարչապետ Կարեն Կարապետյանի թիմից եք, և եթե վարչապետը փոխվի, նոր թիմում Դուք կլինե՞ք»,- հարցրինք տնտեսության զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին: «Իսկ տարբեր թիմեր կա՞ն»,- եղավ պատասխանը:


«Ձեզ հրավիրել է Կարեն Կարապետյանը, և եթե վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը, Դուք Ձեզ նոր կառավարությունում տեսնու՞մ եք»,- դիմեցինք տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: «Կուսակցությունը ինչպես կորոշի, այնպես կլինի»,- ասաց նախարարը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ